Մեմֆիս Դեպայը զայրացած է «Բարսելոնայի» ղեկավարների վերաբերմունքից

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի հարձակվող Մեմֆիս Դեպային, հայտնում է Diario AS-ը։

Կատալոնական ակումբի ղեկավարները կարծում են, որ Մեմֆիսը պետք է լքի թիմը, քանի որ գալիք մրցաշրջանում տեղ չի ունենա թիմում։

Դեպային զայրացրել է ակումբի նման դիրքորոշումը, քանի որ նա կարծում է, որ կատալոնական ակումբ տեղափոխության համար մեծ ջանքեր է գործադրել։

Դեպայի ծառայություններով հետաքրքրված է «Այաքսը» ինչպես նաև մի շարք ակումբներ Ա Սերիայից։