«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:
Ակումբները բանավոր համաձայնության են եկել լեհի կատալոնական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։ Ակումբները դեռ պետք է օրինականացնեն գործարքը:
Ըստ ԶԼՄ-ների՝ մյունխենցիները 33-ամյա Ռոբերտի տրանսֆերի համար կստանան 50 մլն եվրո։
Լևանդովսկին կմասնակցի «Բարսելոնայի»՝ ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայությանը։