Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հաստատել է «Բարսելոնայի» հետ սկզբունքային համաձայնությունը մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ: Լեհը կմիանա «Բարսելոնային» կատալոնական ակումբի ԱՄՆ շրջագայության ժամանակ:
«Ռոբերտը կհեռանա «Բավարիայից». Մենք երկար ժամանակ բանակցել ենք «Բարսելոնայի» հետ և կարգավորել համաձայնագրի բոլոր մանրամասները։
Նա կթռչի ԱՄՆ, իսկ դրանից հետո վերջին անգամ կայցելի մեզ, և մենք սուրճ կխմենք։ Մենք ցանկանում ենք նրան ամենայն բարիք մաղթել»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։