«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը ծրագրում է հաջորդ շաբաթ որոշում կայացնել նոր ակումբի հարցում, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա անգլիացին որոշում կկայացնի հուլիսի 22-ից ոչ ուշ։
Հաղորդվում է, որ Լինգարդը հակված է մերժել ամերիկյան MLS լիգայի ակումբների առաջարկները և տեղափոխվել Սաուդյան Արաբիայի անանուն ակումբ, որը պատրաստ է նրան տարեկան 10 միլիոն ֆունտ վճարել:
Լինգարդը 2021/22 մրցաշրջանի վերջում դարձավ ազատ գործակալ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։