Նաթան Ակեի տրանսֆերը լոնդոնյան գրանդ ձախողվել է

«Չելսին» համաձայնության չի եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ պաշտպան Նաթան Ակեի տրանսֆերի շուրջ, հայտնում է The Guardian-ը։

Մանչեսթերցիները պատրաստ էին վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին, սակայն նրա համար պահանջում են ստանալ 45 մլն ֆունտ։ Լոնդոնյան ակումբը չի համաձայնվել նման պայմաններին։

Անցած մրցաշրջանում պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։