«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն, ով վնասվածքի պատճառով բաց թողեց 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսը, ապաքինվել է, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերին իսպանացին ազդրի վիրահատության էր ենթարկվել և դրանից հետո չի կարողացել խաղալ։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հունիսին «Բարսելոնան» երկարաձգեց Ռոբերտոյի հետ պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: