«Էվերթոնը» 21 միլիոն եվրո կվճարի «Բարնլիի» ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Բարնլիի» կիսապաշտպան Մաքսվել Կորնեն կարիերան կշարունակի «Էվերթոնում»: Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ «իրիսները» պատրաստ են վճարել ֆուտբոլիստի պայմանագրում նշված 21 միլիոն եվրո չափով հրաժարագինը։

«Էվերթոնից» բացի՝ 25-ամյա կիսապաշտպանի հետ հավակնում է պայմանագիր կնքել նաև «Վեսթ Հեմը»: Հիշեցնենք, որ «Բարնլին» նախորդ մրցաշրջանի արդյունքով դուրս մնաց Չեմփիոնշիփ։

Նախորդ մրցաշրջանում Կորնեն մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։