Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. «Լևանդովսկին կտեղափոխվի «Բարսելոնա», սա 100 տոկոսանոց փաստ է»

Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Զբիգնև Բոնիեկը հաստատել է, որ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Մյունխենի «Բավարիայից» կտեղափոխվի «Բարսելոնա»:

«Լևանդովսկին կտեղափոխվի «Բարսելոնա», սա 100 տոկոսանոց փաստ է. Հարցն այն է, թե այս տրանսֆերը լա՞վն է: Ֆինանսապես, իհարկե, բայց սպորտային առումով չգիտեմ»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» ու «Բարսելոնայի» բանակցությունները վերջնական փուլում են։ Մյունխենցիները ցանկանում են հարձակվողի վաճառքից վաստակել 50 մլն եվրո, գումարած ստանալ ևս 10 մլն բոնուսներ։