Հայտնի է դարձել «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոզլովի մահվան պատճառը:
Պայթել է ֆուտբոլիստի արյան թրոմբը, հաղորդում է Baza-ն:
29-ամյա ֆուտբոլիստը մոտ թրոմբը առաջացել է մարզման ժամանակ:
Կոզլովը «Արարատում» խաղացել է 2019/20 մրցաշրջանում ու Հայաստանի առաջնության 19 խաղում դարձել է չորս գոլի հեղինակ:
Նա Մոսկվայի «Սպարտակի» սան էր, խաղացել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: