Ռիյադ Մահրեզը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի» հետ

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Ռիյադ Մահրեզի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2023 թվականի ամռանը։Մահրեզը «Սիթիում» է 2018 թվականի հուլիսին «Լեսթերից» 60 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո:

Անցած մրցաշրջանում 2021/22 մրցաշրջանում ալժիրցին բոլոր մրցաշարերում 24 գոլ խփեց ակումբի կազմում և օգնեց իր թիմին պաշտպանել Պրեմիեր լիգայի տիտղոսը: