«Բարսելոնան» մամուլի ասուլիս է հրավիրել ակումբի նորեկ Ռաֆինյայի հետ պայմանագրի ստորագրման կապակցությամբ։
«Ես սկսել եմ հետևել «Բարսային», երբ Ռոնալդինյոն միացել է ակումբին: Այստեղ տիրող մթնոլորտը, մեծապես ազդեց տեղափոխվելու իմ որոշման վրա: Ես միշտ երազել եմ այդ մասին»,- ասել է Ռաֆինյան մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ֆուտբոլիստի համար կվճարի 58 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:
2021/22 մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի« կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը հարձակվողին գնահատում է 45 միլիոն եվրո:
https://twitter.com/FCBarcelona/status/1547936751418687493?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1547936751418687493%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.vnews.am%2Fsport%2Fpost%2Fbarcelonan-nerkayacrec-rafiniayin