«Բարսելոնան» մոտ է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելուն:
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ այս պահին կողմերն ակտիվորեն բանակցում են գործարքի շուրջ այն լիովին համաձայնեցնելու համար։
Նշվում է, որ 33-ամյա հարձակվողով հետաքրքրված «Չելսին» և ՊՍԺ-ն տեղեկացվել են, որ Լևանդովսկու տեղափոխությունը «Բարսելոնա» ավարտական փուլում է։