«Դի Սի Յունայթեդը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ ՄԼՍ-ի ակումբը բանակցություններ է վարում 29-ամյա ֆուտբոլիստի հետ, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ամերիկյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին։
Նախորդ մրցաշրջանում Լինգարդը «Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հուլիսի 1-ին ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ։