Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի Իտալիայի B Սերիայում

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի B Սերիայում, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

35-ամյա կիսապաշտպանը, ով «Մոնակոյի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, պայմանավորվել է «Կոմո» ակումբի հետ։

Համաձայնագիրը նախատեսված կլինի 2 տարով՝ մինչև 2024 թվականի հունիսը։