«Լացիոյի» նախկին դարպասապահ Թոմաս Ստրակոշան միացել է «Բրենտֆորդին»:
Անգլիայի Պրեմիեր Lիգայի ակումբը հայտարարել է Ալբանիայի հավաքականի դարպասապահի հետ երեք տարվա պայմանագիր ստորագրելու մասին՝ եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
27-ամյա դարպասապահը «Բրենթֆորդին» միացել է «Լացիոյի» հետ պայմանագրի ավարտից հետո: Անցած մրցաշրջանում Ստրակոշան հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողել 36 գոլ: