«Նապոլին» կփորձի ձեռք բերել Պաուլո Դիբալայի տրանսֆերը, հայտնում է Corriere Della Sera-ն։
Աղբյուրի հավաստմամբ՝ նեապոլյան ակումբը Դիբալային 5 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով։
Անցած մրցաշրջանում արգենտինացին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 39 խաղ, խփել 15 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։