«Մոնակոն» համաձայնության է եկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Բրել Էմբոլոյի տրանսֆերի հարցում, հայտնում է Sky Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ մոնեգասկները 25-ամյա շվեյցարացու հետ պայմանագիր կկնքեն 12,5 միլիոն եվրոյի դիմաց։
Մոտ ժամանակներս ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ տրանսֆերը ավարտելու համար։Ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը չի նշվում։
2021/22 մրցաշրջանում Էմբոլոն «Բորուսիայի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: