«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի գործակալ Պաբլո Բենտանկուրը հայտնել է, որ իր հաճախորդը համաձայնություն ունի «Վալենսիա» տեղափոխվելու վերաբերյալ։
«Մենք պայմանավորվածություն ունենք «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գատուզոյի հետ, որ Լուկասը կտեղափոխվի թիմ։
Այս հարցով մենք կհանդիպենք մարզչի հետ։ Բանն այն է, որ Միկել Արտետան ցանկանում է, որ Տորեյրան նախամրցաշրջանային մարզումներ անցնի «Արսենալի» հետ»,- Բենտանկուրի խոսքերն է մեջբերում Sport 890-ը։2021/22 մրցաշրջանում Տորեյրան վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինայում»։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: