ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն ցանկանում է լքել թիմը: Ինսայդեր Սանտի Աունայի հաղորդմամբ նա դիտարկում է «Չելսի» տեղափոխվելու տարբերակը:
Կիմպեմբեն ցանկանում է խաղալ ՝ Թոմաս Տուխելի գլխավարությամբ: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:
Կիմպեմբեն ՊՍԺ-ի սան է, որի գլխավոր թիմում խաղում է 2015 թվականի հուլիսից: Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան գրանդի հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: