«Շալկե-04»-ը հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ալեքս Կրալի հետ մեկ տարվա պայմանագիր կնքելու մասին։
Հուլիսի սկզբին 24-ամյա ֆուտբոլիստն օգտվել էր մոսկովյան ակումբի հետ համաձայնագիրը մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը կասեցնելու իրավունքից։ Չեխ կիսապաշտպանը նոր մրցաշրջանը կանցկացնի գերմանական թիմում, որի կազմում հանդես կգա 30-րդ համարի ներքո։
Կրալը «Սպարտակ» է տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին Պրահայի «Սլավիայից»: 2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր եկել «Վեսթ Հեմում»։