Խուան Մատան կարող է մնալ ԱՊԼ-ում

«Լիդսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Խուան Մատայով, հայտնում է AS-ը:

Ակումբի մարզական տնօրեն Վիկտոր Հորտան կապ է հաստատել 34-ամյա ֆուտբոլիստի հոր հետ հնարավոր գործարքի շուրջ և հույս ունի համաձայնության գալ առաջիկա օրերին, նշում է աղբյուրը։

Մատան «Յունայթեդում» հանդես էր գալիս 2014 թվականից: 2021/22 մրցաշրջանից հետո իսպանացին լքեց ակումբը՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 հանդիպում: