Խորվաթ մարզիչը գլխավորել է Դոնեցկի «Շախտյորը»

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Յովիչևիչը։ Կողմերը 2 տարվա պայմանագիր են կնքել, հայտնում է ուկրաինական ակումբի կայքը։

48-ամյա մասնագետը դարձավ «Շախտյորի» պատմության 35-րդ գլխավոր մարզիչը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է իտալացի Ռոբերտո դե Ձերբիին։

Որպես մարզիչ՝ Յովիչևիչն աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Կարպատին» (2012-2015), «Ցելեն» (2016-2017), «Դինամո» Մ19-ը (Զագրեբ) (2017-2020), «Դինամոն» (Զագրեբ) (2020), «Դնեպր-1» (2020-2022)