«Չելսին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի տրանսֆերով, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը չի ցանկանում բաց թողնել 23-ամյա ֆուտբոլիստին, սակայն պատրաստ կլինի փոխել իր դիրքորոշումը, եթե տրանսֆերի դիմաց ստանա 80-ից 90 միլիոն եվրո:
2021/22 մրցաշրջանում Լեաուն «Միլանի» կազմում անցկացրած 42 խաղում խփել է 14 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Transfermarkt.com պորտալը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: