«Բարսելոնան» ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց «Օլոտի» հետ

«Բարսելոնան» մինչմրցաշրջանի շրջանակում ընկերական հանդիպմանը ոչ-ոքի է խաղացել «Օլոտի» հետ՝ 1։1։

Կատալոնական ակումբի միակ գոլը դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի փոխանցումից խփել է հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։

Նշենք, որ «Օլոտը» հանդես է գալիս Իսպանիայի առաջնության չորրորդ դիվիզիոնում։