«Բավարիայի» ղեկավարությունը չի ցանկանում վաճառել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն և բարձրացրել է լեհի տրանսֆերային գինը։ Ըստ Bild-ի՝ մյունխենցիները ցանկանում են 50 միլիոն եվրո վաստակել հարձակվողի հեռանալու դեպքում՝ գումարած ևս 10 միլիոն բոնուսի տեսքով:
Լևանդովսկու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Ավելի վաղ կատալոնացիները հարձակվողի համար առաջարկել էին 50 մլն եվրո։ Հենց այդքան էր պահանջում «Բավարիան»:
Հիշեցնենք, որ 33-ամյա Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ Հարձակվողը հասկացրել է, որ չի ցանկանում մնալ թիմում։