«Ռոման» ցանկանում է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի հետ:
Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Սեզար Լուիս Մերլոն՝ հռոմեացիները վերադարձել են արգենտինացու համար պայքարին և առաջարկել նրան 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։
Այժմ սա միակ պաշտոնական առաջարկն է, որ ունի 28-ամյա հարձակվողը։ Նշվում է, որ Դիբալան մեկ ամսից ավելի է, ինչ բանակցություններ չի վարում «Ինտերի» հետ։