Պաշտոնական. Մեսութ Օզիլը կարիերան կշարունակի թուրքական մեկ այլ ակումբում

Կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարիերան կշարունակի «Իստանբուլ Բաշակշեհիրում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այսօր «Ֆեներբահչեն» հայտարարեց 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու մասին։

Գերմանացին ստամբուլյան թիմ էր տեղափոխվել 2021 թվականի սկզբին «Արսենալից» ազատ տրանսֆերով՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր։ Մարտի վերջին 33-ամյա ֆուտբոլիստը կոնֆլիկտ էր ունեցել թիմի գլխավոր մարզիչ Իսմայիլ Կարտալի հետ։