Յան Զոմերը կարող է տեղափոխվել Լիգա 1

Շվեյցարիայի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերը մոտ է ֆրանսիական «Նիսսի» շարքերը համալրելուն:

Զոմերին ցանկանում է թիմ հրավիրել «Նիսսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը, ով Յանի հետ «Բորուսիայում» աշխատել է 2014-2015 թվականներին:

Զոմերի՝ տրանսֆերը կարժենա 2,5 միլիոն եվրո:Կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր: