Ֆրանչեսկո Տոտտին ամուսնալուծվել է

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին բաժանվել է կնոջից՝ Իլարի Բլասիից, մոտ 20 տարի համատեղ կյանքից հետո։ Այս մասին հայտնել է անձամբ Տոտտին։

«20 տարվա ամուսնությունից հետո, ցավոք, մեր հարաբերություններն ավարտվել են։

Ես փորձել եմ հաղթահարել հարաբերություններում առկա ճգնաժամը, բայց հասկանում եմ, որ բաժանումը, նույնիսկ եթե ցավալի է, միևնույնն է անխուսափելի է։

Ես կշարունակեմ շփվել Իլարիի հետ և հոգ տանել մեր երեք գեղեցիկ երեխաների մասին, ես մեծ հարգանքով եմ վերաբերվելու նրան։

Բաժանման գործընթացը գաղտնի կմնա, այս կապակցությամբ իմ կողմից այլ հայտարարություններ չեն լինի»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը: