Պաշտոնական. Սամու Կաստիլյեխոն «Վալենսիայի» ֆուտբոլիստ

«Միլանի» կիսապաշտպան Սամու Կաստիլյեխոն պաշտոնապես տեղափոխվել է «Վալենսիա»: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի կայքը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել 3 տարով։

Կաստիլյեխոն նախկինում հանդես է եկել «Միլանում», այդ թվում «չղջիկների» ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի օրոք: