«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն խոսել է իր ապագայի մասին. «Չելսիի» հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
«Այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Իհարկե կուզենայի մնալ։ Շատ բան է կատարվում, և մենք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում։
Հիմա ես այստեղ եմ, պայմանագիր ունեմ, և դա ինձ դուր է գալիս: Ես լավ եմ զգում. Այնպես որ, չեմ մտածում ինչ-որ տեղ տեղափոխվելու մասին»,- Ժորժինյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իտալացին լոնդոնցիների կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»։