Նիկոլո Ձանիոլոն բոյկոտ է հայտարարել «Ռոմային»

Կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն հայտարարել է «Ռոմային» բոյկոտելու մասին։

Ինչպես հաղորդում է La Repubblica-ն, այդպիսով կիսապաշտպանը մտադիր է հասնել իր տեղափոխությանը «Ռոմայից» «Յուվենտուս»:

23-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել հռոմեացիների այսօրվա մարզումը, ինչն անակնկալ է եղել ակումբի ղեկավարության համար։

Իտալացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսն» արդեն որոշ ժամանակ, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ փուլում են բանակցությունները։