Ֆաբրիցիո Ռոմանո. Ռաֆինյա Դիասը կտեղափոխվի «Բարսելոնա»

«Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյա Դիասը կտեղափոխվի «Բարսելոնա», այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբն ընդունել է կատալոնացիների 58 միլիոն եվրոյանոց առաջարկը։

Նշվում է, որ ևս 10 միլիոն «սիրամարգերը» կստանան որպես բոնուսներ։

25-ամյա բրազիլացու տրանսֆերի շուրջ բանակցություններն ավարտական ​​փուլում են։

Անցած մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում բոլոր մրցաշարերում 35 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը