«Յուվենտուսը» հետաքրքրված է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսի ծառայություններով, հայտնում է Sky Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իսպանացին թուրինյան ակումբի շորթ ցուցակում է հայտնվել՝ կապված պաշտպան Մատեյս դե Լիգտի՝ «Բավարիա» հավանական տրանսֆերի հետ:
Նշվում է, որ «բյանկոներիները» ցանկանում են նախ նոր պաշտպան գտնել, իսկ հետո միայն անցնել մյունխենյան ակումբի հետ տրանսֆերի ձևակերպմանը: