«Ինտերը» ներկայացրել է տնային նոր խաղաշապիկը (լուսանկար)

«Ինտերը» ներկայացրել է Nike ընկերության կողմից ստեղծված մարզահագուստը, որը թիմը կկրի 2022/23 մրցաշրջանի տնային հանդիպումներում։

«Նոր տնային մարզահագուստն ընդգծում է «Ինտերի» ավանդական արժեքները՝ վերադառնալով դասական սև և կապույտ գծերին՝ ոգեշնչված 1960-ականների դիզայնով ու հուշում է ակումբի կապը քաղաքի հետ»,- ասվում է միլանյան ակումբի հայտարարության մեջ:

«Ինտերն» առաջին անգամ կկրի նոր մարզաշապիկը «Լուգանոյի» դեմ այսօր կայանալիք ընկերական խաղում։

Изображение