Պաշտոնական. Ջանլուկա Մանչինին երկարաձգել է «Ռոմայի» հետ պայմանագիրը

«Ռոման» հայտարարել է պաշտպան Ջանլուկա Մանչինիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Նոր համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Մանչինին 2019 թվականի ամառվանից «Ռոմայի» կազմում անցկացրել է 127 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։

Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 33 հանդիպում Ա Սերիայում և ստացել 14 դեղին քարտ։