«Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության կենտրոնում: Ավստրիացու ներկայացուցիչներն արդեն «Շտուտգարտի» ղեկավարության հետ քննարկել են «Օլդ Թրաֆորդ» հնարավոր տեղափոխությունը:
Անգլիական ակումբը Սաշային դիտարկում է որպես պորտուգալացի ռմբարկու Կրիշտիաու Ռոնալդուի պոտենցյալ փոխարինողի ով կարող է լքել թիմը:
Սաշա Կալայջիչը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանական ակումբի հետ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը։