Լուիշ Նանին կարիերան կշարունակի Ավստրալիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր Լուիշ Նանին միացել է ավստրալական «Մելբուռն Վիկտորի» ակումբին, որը պորտուգալացու հետ կնքել է երկու մրցաշրջանով նախատեսված պայմանագիր:

35-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Վենեցիան»։ Վինգերն իտալական ակումբին միացել էր հունվարին, իսկ հուլիսին հեռացավ թիմից:

Պորտուգալիայի հավաքականի կազմում Նանին 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2008 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան ու չորս անգամ դարձել Անգլիայի չեմպիոն։