Անդրեա Բելոտտին Ժոզե Մոուրինյոյի հետ քննարկել է «Ռոմա» տեղափոխությունը

Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտտին, ով այժմ առանց ակումբի է, կարող է պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն հանդիպել է հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ու խոսել «գայլերի» ճամբար տեղափոխվելու մասին։ Հարձակվողի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև ֆրանսիական «Նիսը» և «Մոնակոն»:

Նախորդ մրցաշրջանում Բելոտտին հանդես է եկել «Տորինոյի» կազմում, անցկացրել է 23 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։