«Միլանի» վինգեր Սամու Կաստիլյեխոն կարիերան կշարունակի Իսպանիայում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան», մասնավորապես նրա գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, ով նախկինում մարզել է «ռոսոներիներին»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ Կաստիլյեխոն արդեն համաձայնեցրել է «Վալենսիայի» հետ անձնական պայմանագրի կետերը: Իսպանացի ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։
«Միլանը» Կաստիլյեխոյին ձեռք է բերել «Վիլյառեալից» 2018 թվականի ամռանը 21,3 միլիոն եվրոյի դիմաց: