Սերգեյ Սեմակը նոր պայմանագիր է կնքել «Զենիթի» հետ

«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է «РБ Спорт»-ը։

Ըստ աղբյուրի՝ նոր համաձայնագրի ժամկետը երեք տարի է։ Սեմակի ամբողջ մարզչական շտաբը նույնպես կշարունակի աշխատել թիմում։

46-ամյա մասնագետը գլխավորել է «Զենիթը» 2018 թվականին։ Նրա գլխավորությամբ թիմը 4 անգամ անընդմեջ հաղթել է Ռուսաստանի առաջնությունում, 3 անգամ անընդմեջ նվաճել երկրի Սուպերգավաթը և 1 անգամ՝ գավաթը։