«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան հայտնվել է «Միլանի» թիրախում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Ինտերը» դեռ չի կարող պայմանագիր կնքել արգենտինացու հետ, չնայած որոշ ժամանակ առաջ նրա հետ համաձայնեցրել էր 4 տարի ժամկետով համաձայնագիր՝ մեկ մրցաշրջանում 5 միլիոն եվրո աշխատավարձով:
«Միլանը» պատրաստ է օգտվել ստեղծված իրավիճակից և ցանկանում է 28-ամյա ֆուտբոլիստին «փախցնել» սկզբունքային մրցակցից: Սակայն առավելագույն աշխատավարձը, որը կարող է առաջարկել Դիբալային «Միլանը», կազմում է 4-4,5 միլիոն եվրո։