«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, 31-ամյա սենեգալցու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։
Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է բավարարել Կուլիբալիի համար «Նապոլիի» ֆինանսական պահանջները:
Կուլիբալիի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
2021/22 մրցաշրջանում նա նեապոլցիների կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։