Միրալեմ Պյանիչը ակումբի հետ չի մեկնի ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության

«Բարսելոնան» հետաքրքրված է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի վաճառքով։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբը ծրագրում է շատ մոտ ապագայում բաժանվել 32-ամյա բոսնիացուց։

Նշվում է, որ կիսապաշտպանը ակումբի հետ չի մեկնի ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Պյանիչը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում»: