Կրիշտիանու Ռոնալդուի քույրը կոպտել է երկրպագուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրոն, արհամարհանքով է պատասխանել եղբոր ապագայի մասին հարցին։

Ռոնալդուն, ով վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ» 2021 թվականի ամռանը, ցանկանում է հեռանալ ակումբից 2021/22 հիասթափեցնող մրցաշրջանից հետո, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրեց 6-րդ տեղը և չվաստակեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:

Ավեյրոն պատասխանել է օգտատիրոջ հարցին արդյոք՝ Կրիշտիանուն կմնա՞ «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Առաջարկում եմ ակնոցներ դնել, ուղեղդ շարժել, կամ կարդալ սովորել»,- ասել է հարձակվողի քույրը։