Ֆաբրիցիո Ռոմանո. Ռահիմ Ստեռլինգը  պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Չելսիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Ռահիմ Ստեռլինգը  պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Չելսիի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Թոշակառուների» հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկայում:

Ստեռլինգի պայմանագիրն Անգլիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հուլիսը: