Ֆաբրիցիո Ռոմանո. Ուսման Դեմբելեն շուտով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

Հարձակվող Ուսման Դեմբելեն շուտով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

25-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառ։ Դեմբելեն, ով համաձայնել է աշխատավարձի կրճատմանը, արդեն մեկնել է Կատալոնիա՝ պայմանագիրը ստորագրելու:

Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից, նախորդ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։