Լուիս Սուարեսը և Էդինսոն Կավանին կարող են դառնալ թիմակիցներ

Ուրուգվայցի հարձակվողներ Լուիս Սուարեսը և Էդինսոն Կավանին հաջորդ մրցաշրջանում կարող են խաղալ «Ֆեներբախչեի» կազմում։ Այս մասին հայտնում է Fanatik-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբը ցանկանում է հարձակման գիծն ուժեղացնել միանգամից երկու փորձառու հարձակվողներով։

Սուարեսն ու Կավանին ունեն առաջարկներ նաև MLS-ից, բայց կցանկանային իրենց կարիերան շարունակել Եվրոպայում:

35-ամյա Սուարեսը նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի հեղինակ։

36-ամյա Կավանին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և խփել 2 գոլ։ Ամռանը երկու ֆուտբոլիստներն էլ դարձել են ազատ գործակալներ։