«Չելսին» պաշտպանության կենտրոնը ուժեղացնելու երեք տարբերակ ունի

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել առնվազն երկու կենտրոնական պաշտպանի, հայտնում է Evening Standard-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է պաշտպաններ Դայո Ուպամեկանոյով «Բավարիայից», Մատեյս դե Լիգտով՝ «Յուվենտուսից» և Ժյուլ Կունդեյով՝ «Սևիլիայից»:

Նշվում է, որ լոնդոնցիների սեփականատեր Թոդ Բոելին բանակցություններ է վարել դե Լիխտի տրանսֆերի վերաբերյալ:

Ակումբի սեփաքանատերը սկսել է բանակցային գործընթացը, նաև մյուս թեկնածուների հետ: