«Արսենալը» դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
31-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին մեկ տարի է մնացել «թոշակառուերի» հետ պայմանագրի ավարտին:
Երկարաձգման շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել, ուստի «զինագործները» ուշադիր հետևում են իրավիճակին:
Կանտեն «Չելսի» է տեղափոխվել «Լեսթերից» 2016 թվականին: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 2 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։